Tags » Asset Based Community Development

Saturday Quote

I find this quote by Ron Kral quite powerful as it captures one of the foundations of asset-based community-driven development.  He wrote it in the context of education, but it applies in many other contexts too. 50 more words

Strengths-based Approaches & ABCD

A brief history of ABCD in Australia and New Zealand

The ABCD Asia Pacific Network originally published this as The Emergence of ABCD in Australia and the Asia Pacific. It was written by ABCD Asia Pacific co-founders and members (particularly Judi Geggie and Dee Brooks – but they’d probably deny it!) The original has more pictures of the people involved if you are interested. 3,433 more words

Working With Communities

Վերաիմաստավորելով թանգարանների դերը համայնքային զարգացման գործընթացներում

Համայնքային զարգացման մասնագետները շատ անգամ թերագնահատում են թանգարանների դերը համայնքային զարգացման ծրագրերում: Չափազանց կարևոր է համայնքային թանգարանների զարգացումն ու ակտիվ գործունեության ապահովումը, որը կնպաստի նաև համայնքի զարգացմանը: Կարևոր է նորովի նայել թանգարաններին: Ահա թե ինչպես կարող են կիրառվել համայնքային թանգարանները. 1. Տարածք Շատ հաճախ թանգարանի ցուցասրահը, դահլիճը կամ բակը կարող են օգտագործվել ոչ միայն հենց թանգարանի անձնակազմի կողմից թանգարանի սպեցիֆիկ գործունեության նպատակով, այլ նաև ավելի քիչ ֆորմալ և համայնքային նախաձեռնությունների համար: Նմանատիպ նախաձեռնություններին կարող են մասնակցել երիտասարդներն, տարեցներն ու ուղղակի մարդիկ, ովքեր առօրյայում չեն այցելում թանգարան: Օրինակ՝ գրքասերների ակումբ, կինոդիտումներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ, ոչ ֆորմալ կրթության կազմակերպում և այլն: Հ.Գ. կարևոր է նշել, որ այս բոլոր նախաձեռնությունները նաև նպաստում են թանգարանների զարգացմանը և շատ ու շատ մարդիկ են տեղեկանում նրանց գործունեության մասին և ակամայից կապվում են թանգարանի հետ:

2. Նյութեր և սարքավորումներ Մեծ թանգարաններն ունեն մեծ քանակի արժեքավոր նյութեր, որոնք կարող են օգտագործվել համայնքային նշանակության այլ գործողություններում ևս: 3. Տնտեսական ներուժ Համայնքային թանգարանները կարող են ունենալ մեծ տնտեսական ազդեցություն համայնքի զարգացման վրա: Առաջին հերթին իրենց սահմանափակ ռեսուրսները կարող են ներդնել տեղական տնտեսության զարգացման գործում՝ գնելով տեղական բիզնեսի կողմից վաճառվող արտադրանքը և վարձելով տեղացի աշխատակիցների: Թանգարանները մեծ դեր ունեն նաև համայնքային (գյուղական) տուրիզմի զարգացման համատեքստում: Թանգարանը կարող է դառնալ այն կապող օղակն, որը զբոսաշրջիկներին կբերի տվյալ համայնք: Տուրիզմի զարգացման հետ մեկտեղ կզարգանան նաև հյուրընկալության, սուվենիրների արտադրության, տուրիստական այլ ուղղությունները: 4. Մարդիկ Ակնհայտ է, որ հենց տեղացիներն են ապահովում թանգարանների սահուն գործառնումը և իրենք իրենց մեջ ունեն գիտելիքի, փորձի, կրթվածության ահռելի մեծ ռեսուրս, որը միանշանակ նպաստավոր և խրախուսիչ պայմանների ստեղծման դեպքում կարող է ծառայեցվել ի շահ համայնքի: Շատ հաճախ աղքատ համայնքներում թանգարանների աշխատակիցների պոտենցիալն ընդհանրապես չի օգտագործվում, այն դեպքում, երբ մի փոքր հնարավորություն տալու պայմաններում, իրենք մեծ էնտուզիազմով իրենց պոտենցիալը կօգտագործեն համայնքը զարգացնելու գործում: 5. Սոցիալ-մշակութային կյանքի և կամավորության զարգացում Թանգարանները կարող են մեծապես ակտիվացնել համայնքային մշակութային կյանքը: Տարբեր տեսակի ցուցահանդեսներ, թեմատիկ միջոցառումներ, մրցույթներ և այլ տիպի միջոցառումները կարող են ակտիվացնել համայնքային սոցիալ-մշակութային կյանքը: Հայաստանում գրեթե չի կիրառվում կամավորների թանգարանների գործունեության մեջ ներգրավելու մոդելը, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում թանգարաններում կամավորությունը համարվում է ամենահետաքրքիր և զարգացող ուղղություններից մեկը: Կամավորները գաղափարների ահռելի ռեսուրս են և մի փոքր հնարավորություն տրամադրելու դեպքում կարող են բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ իրականացնել, որպեսզի շատ ու շատ մարդիկ այցելեն տվյալ թանգարան:   Սա շատ հակիրճ նկարագրություն էր, թե ինչպես թանգարանները կարող են մասնակցել համայնքային զարգացման գործընթացին: Իհարկե ամեն մի նշված կետի տակ կարելի է ավելի մանրամասն ներկայացնել հնարավորությունները, սակայն դրանք արդեն կներկայացնեմ առանձին գրառումներով:

Asset Based Community Development

Some weekend reading

Every Friday I post some links to articles, videos or other resources that have caught my eye during the week. This week they all focus on asset-based community development or asset-based community-driven development (ABCD). 335 more words

Strengths-based Approaches & ABCD

Forcing us to Think Differently

As with most things that attract my attention lately, this is an incredibly deep and complex issue and in the space of this article I can hope only to scratch the surface. 987 more words

AHA+ABCD=GC

“We’re not in Kansas anymore, Toto.” That’s the inescapable reality for  today’s churches. 2015 is  dramatically different from the eras in which most of our churches grew up and thrived. 1,015 more words

Church